Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահություն 4.2012


Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919

Ոչ` ծխախոտին

Ոչ` ծխախոտին

Հանրային առողջության հիմնախնդիրներից է նաև ծխախոտից կամ նիկոտինից կախյալությունը: ՙԻնթրա՚ հոգեկան առողջության կենտրոնի և մանկական հոգեբույժների ու հոգեբանների կողմից իրականացված հետազոտությունների արդյունքում մասնագետները եկել են այն համոզման, որ հակածխախոտային պայքարը դժվարին գործընթաց է, երբ խոսքը վերաբերում է ծխելու չարաշահմանը և հատկապես հինգ տարուց ավելի ծխելու փորձ ունեցողներին: Միաժամանակ այն առավել արդյունավետ է, երբ խոսքը վերաբերում է սկսնակ ծխողներին:

 

Հայաստանում ծխախոտի սպառման հետազոտության նպատակով հարցման ենթարկված 16-75 տարեկաններից ծխախոտ է օգտագործել հարցվածների 29,0%-ը, այդ թվում` տղամարդկանց 60,5 և կանանց 2,2 տոկոսը: Ընդ որում, տղամարդկանց 16-24 տարիքային խմբից ծխում են 39,2%-ը, 25-34-ից` 69,4%-ը, 35-44-ից` 67,2%-ը, 45-54-ից` 69,0%-ը, 55-64-ից` 64,2%-ը: Պարզվել է նաև, որ ծխող տղամարդկանց թիվը մարզերում ավելի շատ է, քան` մայրաքաղաքում: Երևանում աշխատանք ունեցողների միայն 30,1%-ն է ծխում, մարզերում` 69,9%-ը: Երևանում ծխում է գործազուրկների 31,9%-ը, մարզերում` 68,1%-ը: Երևանում ծխում են ուսանողների 35,1%-ը, մարզերում այդ թիվը կազմում է 64,9%: Երևանում ծխում են թոշակառուների 29,0%-ը, մարզերում` 71,0%-ը: Այս թվերը վկայում են ծխելու սովորության զանգվածային տարածվածության մասին և մեկնաբանության կարիք չունեն: 

 

Մի շարք ուսումնասիրությունների համաձայն`

 

  • ծխողների մեծ մասը սկսել է ծխել մինչև 18 տարեկան դառնալը,
  • ծխող բարձր դասարանցիները հակված չեն հետևելու հասարակական կանոններին,
  • ծխախոտը համարվում է «մատչելի թմրանյութ», 
  • ավելի վաղ տարիքում ծխողների առողջությունը ավելի շատ է վտանգված և նրանք ավելի դժվար են թողնում ծխելը:

 

Դեռահասների ծխելուն նախատրամադրող մի շարք հոգեբանական բնույթի գործոններից են, երբ 

 

  • ծնողները, քույր-եղբայրները կամ ընկերները ծխում են,
  • «մեծ և հասուն են ձևանում»,
  • ժխտում են ծխախոտի բացասական ազդեցությունը,
  • նշում են, որ ծխելով կարողանում են դժվարություններ հաղթահարել, կամ ծխում են սթրեսից դուրս գալու համար,
  • ունեն ցածր ինքնագնահատական և որոշ դեպքերում առկա են դեպրեսիայի նշաններ, 
  • ունեն ուսման ցածր առաջադիմություն,
  • համարում են, որ ծխելը նպաստում է նիհարելուն:

 

 

Ծխելու հետևանքով առաջանում են առողջության հետ կապված խնդիրներ

 

  • Սրանում է այնպիսի հիվանդությունների ընթացքը, ինչպիսիք են` ասթման` շնչարգելությունը, և շաքարային դիաբետը, ինչպես նաև բարձրանում է զարկերակային ճնշումը և այլն: 
  • Ծխախոտի չարաշահումը կարող է դառնալ կյանքին վտանգ սպառնացող հիվանդությունների (քաղցկեղի որոշ տեսակներ, սրտանոթային, թոքերի և այլն) առաջացման հիմնական պատճառ:

 

Գործոններ, որոնք կօգնեն դեռահասին հրաժարվելու ծխելուց

 

  • Ծնողները լավագույն օրինակն են, եթե իրենք չեն ծխում կամ հրաժարվում են ծխելուց: Իսկ եթե դա չի ստացվում, ապա խորհուրդ չի տրվում ծխել երեխայի ներկայությամբ: Առիթի դեպքում լավ կլինի նշեն, որ զղջում են ծխելու համար և փորձելու են հրաժարվել այդ հիվանդագին սովորությունից: 
  • Խստագույնս պետք է հետևել «Չ'ծխել» կանոնին և ոչ մեկին թույլ չտալ ծխելու տանը:
  • Ճշտել, արդյո՞ դպրոցում քննարկում են ծխելու վերաբերյալ թեմաներ:
  • Պարզել` ընկերներից ովքեր են ծխում, և գովաբանել չծխող ընկերներին:
  • Երեխային չպետք է տալ այնպիսի առարկաներ և խաղալիքներ, որոնք ունեն ծխախոտի գլանակի կամ տուփի տեսք: Հայտնի է, որ անգամ ծխախոտ հիշեցնող կոնֆետներ են արտադրվում, որոնք խաղի միջոցով կարող են ընդունվել որպես ծխախոտի իրական գլանակ` հետագայում առաջացնելով ծխելու հակվածություն:
  • Աջակցել դպրոցական և հասարակական հակածխախոտային ակցիաներին:
  • Նպաստել դեռահասների և պատանիների համար ծխախոտն անմատչելի դարձնելու գործընթացին: 
  • Երեխայի/դեռահասի հետ քննարկել ծխախոտը գովազդող վտանգավոր հոլովակները, որտեղ ծխելը պատկերվում է որպես գրավիչ երևույթ և հասունության խորհրդանիշ:
  • Մատնանշել ծխելու հետևանքով առաջացած այնպիսի տհաճ երևույթներ, ինչպիսիք են բերանի տհաճ հոտը, մատների դեղնությունը, ծխախոտի հոտ արձակող հագուստը, վատ շնչառությունը, սպորտային անհաջողությունները և այլն: 
  • Պետք է նշել, որ օրգանիզմը նիկոտինին հեշտությամբ է սովորում և դժվար է լինում թողնել ծխելը:

 

Ծխելը թողնելուն կարող են օգնել հետևյալ քայլերը.

 

  • կտրուկ չարգելել կամ պատժել ծխելու համար, առաջարկելով թողնել ծխելը,
  • աջակցել ծխախոտից հրաժարվելու երեխայի ջանքերին և օգնելու պատրաստակամություն ցուցաբերել,
  • երեխային ապահովել անհրաժեշտ գրականությամբ,
  • եթե ծխող եք, համաձայնվեք երեխայի հետ միասին թողնելու ծխելը և դրա համար օր պայմանավորվեք,
  • մանկաբույժին կամ ընտանեկան բժշկին ներգրավեք երեխայի ծխելը թողնելու գործընթացին,
  • եթե երեխան նաև ալկոհոլ և թմրանյութեր է օգտագործում, կամ եթե նկատում եք նրա տրամադրության հետ կապված խնդիրներ կամ այլ խանգարումներ, պետք է դիմել մանկապատանեկան հոգեբույժի կամ հոգեկան առողջության ոլորտի այլ մասնագետի:

 

Ծխախոտից կախյալությունը հոգեբանական խնդիր է և պետք է աշխատել, որ դուք իշխեք ծխախոտի վրա, այլ ոչ թե հակառակը: 

 

Հեղինակ. Խաչատուր Գասպարյան Երևանի Մխիթար Հերացու անվան ՊԲՀ-ի բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 4.2012
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին

Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ